• Ուր. Ապր 16th, 2021

Liteinfo.am

Ձեր սուր աչքը համացանցում

Իրանը սկսում է ուրանի հարստացման գործընթացը մինչև 20 տոկոս

Հնվ 5, 2021

Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիան:

Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնած «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20 տոկոս և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն (սա համարվում է զենքի աստիճան):

«Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրամայել է սկսել հարստացումը՝ 20 տոկոս մակարդակի: Մի քանի ժամ առաջ մի շարք նախնական միջոցառումներից հետո… սկսվեց UF6 գազի (ուրանի հեքսաֆլորիդ) մատակարարման գործընթացը: Առաջին արտադրանքը կստացվի մի քանի ժամից», – ինչպես հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը՝ ասել է Ռաբիան:



Աղբյուր